

Բարի Գալուստ
Քո՛ Դպրոցը:
Արի´ երազանքի Քո´ դպրոցը, որտեղ կքայլենք դեպի ապագա` բացահայտելով երազանքների աշխարհը։
Այստեղ քեզ են սպասում երազանքի քո´ ուսուցիչները…
Երեխաներին գիտելիք փոխանցելն ու սովորեցնելը,նրանց էությունը բացահայտելը մեր առաքելությունն է։
Մեր ծառայությունները

Նախակրթարան (3-6տ), ժամը 8։30-12։30
Քո դպրոց նախակրթարանը կապահովի Ձեր երեխաների խնամքը, կզարգացնի խոսքը և շրջապատում կողմնորոշվելու կարողությունները։ Սենյակները համալրված են համապատասխան դիդակտիկ նյութերով, գրենական պարագաներով և ժամանակակից ինտերիերով։ Ներառված են բակային և ինտերակտիվ խաղեր։

Դասապատրաստում (1-4-րդ դասարաններ)
Ներառված կլինեն մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն և շախմատ առարկաների տնային առաջադրանքների կատարում։ Տնային հանձնարարություններից զատ կկատարվեն լրացուցիչ առաջադրանքներ, կապահովվեն երեխաների նստվածքային գիտելիքները։ Դասընթացը հագեցած կլինի ֆիզկուլտդադարներով, որոնք կկազմակերպվեն ինտերակտիվ դասասենյակում։

Առարկայական պարապմունքներ (5-9-րդ դասարաններ)
Ծրագրում ներառված կլինեն` հայերեն, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա առարկաների խորացված ուսուցում, որոնք կզարգացնեն բազային գիտելիքներ հետագայում մասնագիտական կողմնորոշում ունենալու համար։

Մենթալ թվաբանություն
Մենթալ թվաբանության շնորհիվ երեխան ձեռք կբերի` ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվելու ունակություն, կզարգացնի կամային ուշադրությունը, լսողական և տեսողական հիշողությունը։

Լոգոպեդի ծառայություն
Նախատեսված է բանավոր և գրավոր խոսքի խանգարումներ,զարգացման հապաղումներ,աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար:

Հոգեբան
Զբաղվում է երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջությամբ,օգնում զարգացման հապաղումներ,աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների բնականոն զարգացմանը:

Անգլերեն
Զբաղվում է երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջությամբ,օգնում զարգացման հապաղումներ,աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների բնականոն զարգացմանը:
Ի՞նչ են ասում ծնողները մեր մասին...







Մեր մասին
Վեդի քաղաքում գործող նախադեպը չունեցող, առաջին և միակ զարգացման կենտրոնը, որը կապահովի միջավայր, որտեղ երեխաները կսովորեն սիրով:
Կենտրոնի աշխատանքները միտված են երեխաների ֆիզիոլոգիական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացմանը։
