ք. Վեդի, Պուշկինի 1/47, +37498844656

Այգում երիտասդ կեռասենիները

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։

Այգում երիտասարդ կեռասենիները

Մարինե Մելքոնյան

դասվար

Դասապատրասում

Մարինե Մելքոնյանը հմուտ մանկավարժ է, ունի աշխատանքային 10+ տարիների փորձ։ Կենսախինդ, նախաձեռնող և պրպտող դասվար է։ Դասավանդում է 1-4-րդ դասարաններում մայրենի և մաթեմատիկա առարկաները։

Ես Մարինեն եմ`գործող մանկավարժ։ Կդառնամ քո ընկերը, ով կօգնի ստեղծագործել, պլանավորել և իրականացնել քո երազանքները։

20000-30000 Դրամ/ամիս

Արփինե Դավթյան

լոգոպեդ

լոգոպեդ

Արփինե Դավթյանը մեր թիմի ամենափորձառու մասնագետն է։ Երկար տարիներ աշխատել է որպես հատուկ մանկավարժ։ Լոգոպեդական աշխատանքում գրանցել է բազում հաջողություններ բարձր պատասխանատվության և աշխատասիրության հաշվին։

Ես Արփինե Դավթյանն եմ:ՈՒնեմ 22+ տարիների աշխատանքային փորձ՝ հատուկ կրթության բնագավառում, որից 15+ տարի աշխատել եմ որպես լոգոպեդ:

Եկել եմ բարելավվելու երեխաների բնականոն խոսքը:

3000-5000 Դրամ/45 րոպե

Գոհար Ղազարյան

անգլերենի մասնագետ

անգլերենի մասնագետ

Գոհար Ղազարյանը կենտրոնի ամենաբարեհամբույր և հանդուրժող մասնագետն է։ Անգամ սովորել չսիրող աշակերտները անգլերենի դասին մասնակցում են սիրով`շնորհիվ ընկեր Գոհարի։

Բովանդակալից ու հետաքրքիր աշխատանքային տարիներն ու սերը առարկայի նկատմամբ ինձ բերել են «Քո դպրոց»։ Արի միասին խոսենք անգլերեն։

15000 Դրամ/ամիս

Մարիամ Սուքիասյան

մենթալ թվաբանության մասնագետ, վերապատրաստող

մենթալ թվաբանություն

Մենթալ թվաբանության շնորհիվ երեխան ձեռք կբերի` ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվելու ունակություն, կզարգացնի կամային ուշադրությունը, լսողական և տեսողական հիշողությունը։

Միասին սովորենք հաշվել, ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ:

Սպասում եմ Ձեզ, երազանքի Ձե՛ր դպրոցում :

10000 Դրամ/ամիս

Շուշան Բադալյան

դասվար

Դասապատրասում

Շուշան Բադալյանը երիտասարդ , նպատակասլաց և հետևողական մանկավարժ է , ով ունի տարատեսակ նոր մեթոդներ ու գաղափարներ`երեխաներին դասապատրաստելու գործում։ Դասավանդում է 1-4-րդ դասարաններում։

Ես Շուշանն եմ։ Մանկավարժական կրթությունն ու աշխատանքային փորձն օգնում է բացահայտել յուրաքանչյուր երեխայի մեջ ապրող արևը։ Արի միասին փայլեցնենք այն։

20000-30000 Դրամ/ամիս

Հերմինե Խաչատրյան

Հոգեբան

Հոգեբան

Հերմինե Խաչատրյանը երեխաների կողմից շատ սիրված մասնագետ է։ Իբրև հոգեբան մանկավարժ նա շարունակաբար վերապատրաստվում է սիրով և նպատակային։ Աշխատում է զարգացման խանգարումներ, վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ։

Ողջույն, դիմավորենք «Քո Դպրոց»-ի մասնագիտական թիմի հերթական ներկայացուցչին` երեխաների սիրելի, ջերմ և հոգատար վարքային թերապիստ, հատուկ մանկավարժ և հոգեբան Հերմինե Խաչատրյանին։

3000-5000 Դրամ/60 րոպե

Սյուզի Սարգսյան

Մանկավարժ-դաստիարակ

Նախակրթարան

Մեր թիմի ամենաաշխատասեր, բանիմաց և կենսախինդ մանկավարժն է, ով ունի վառ երևակայություն և հմուտ ձեռքեր, ինչի շնորհիվ երեխաների պարապմունքներն անցնում են բազմաբովանդակ և ուրախ:

Մեր թիմի ամենաաշխատասեր, բանիմաց և կենսախինդ մանկավարժն է, ով ունի վառ երևակայություն և հմուտ ձեռքեր, ինչի շնորհիվ երեխաների պարապմունքներն անցնում են բազմաբովանդակ և ուրախ:

20000 Դրամ/ամիս

Մարինե Սարգսյան

մանկավարժի օգնական

Նախակրթարան

Մարինե Սարգսյանը մանկավարժ -դաստիարակի օգնականն է նախակրթարանում։Խմբասենյակի հարմարավետությունն ու երեխաների խնամքը վստահված են նրան։

Ես Մարինեն եմ ով կհոգա ձեր երեխաների խնամքն ու հոգատարությունը դասապրոցեսում:Վստահեք ինձ ձեր երեխայի բարեկեցիկ առօրյան:

20000 Դրամ/ամիս

Կիմա Սարգսյան

մենթալ թվաբանության մասնագետ

մենթալ թվաբանություն

Մենթալ թվաբանության շնորհիվ երեխան ձեռք կբերի` ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվելու ունակություն, կզարգացնի կամային ուշադրությունը, լսողական և տեսողական հիշողությունը։

Ես Կիման եմ։ Քեզ կօգնեմ բացահայտել մենթալ թվաբանության իրական աշխարհը:

10000 Դրամ/ամիս

Նելլի Հակոբյան

դասվար

Դասապատրասում

Նելլի Հակոբյանը ջերմ և հոգատար դասվար է ։Աշխատասեր և համբերատար բնավորությունը օգնում է ցանկացած գործընթաց ավարտին հասցնել հաջողությամբ։ Դասավանդում ` 1-4-րդ դասարաններում։

Կարևորում եմ կենդանի հաղորդակցման միջոցով դասավանդման մեթոդը,հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի տարիքային առանձնահատկությունը:

20000-30000 Դրամ/ամիս

Մեր մասին

Վեդի քաղաքում գործող նախադեպը չունեցող, առաջին և միակ զարգացման կենտրոնը, որը կապահովի միջավայր, որտեղ երեխաները կսովորեն սիրով:

Կենտրոնի աշխատանքները միտված են երեխաների ֆիզիոլոգիական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացմանը։